Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանն, այսօր` հուլիսի 13-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է տուն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանն ասաց, որ այժմ իրեն լավ է զգում, հիմնականում պառկած է եւ ցավոք չի կարողացել մասնակցել հուլիսի 12-ին Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը:
Նրան 4 օր առաջ էին տեղափոխել հիվանդանոց, թոքաբորբ էր: Դերասանի խոսքով` բարեբախտաբար. ամեն ինչ լավ է անցել, ոտքի է կանգնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց։ Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշել էր, որ Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է, սակայն շտապել էր վստահեցնել, որ «լուրջ բան չկա»:
Նա ավելացրել է նաեւ, որ խոսել են Սոս Սարգսյանի տիկնոջ` Նելլի Սարգսյանի հետ, որն էլ հավաստիացրել է, որ նրա վիճակը կայուն է:



























