Հուլիսի 14-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 12-ին, ժամը 13.00-ին Երեվանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ղազարյանը տնից դուրս է եկել, գնացել Հրազդանի կիրճում գտնվող Քանաքեռ ՀԷԿ-ին հարող Հրազդան գետի մոտ եւ այլեւս չի վերադարձել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



























