Ստամբուլի Բալաթ թաղամասի բնակիչներից 31-ամյա Զյուլֆիքար Բաքըրը դանակահարել եւ սպանել է հղիության 2-րդ ամսում գտնվող 19-ամյա կնոջը՝ Մահմուրե Քարաքուլեյին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Զյուլֆիքար Բաքըրը նախ մահակով ծեծել է կնոջը, որից հետո 1,5 եւ 5 տարեկան երեխաների աչքի առաջ դանակի 47 հարված հասցրել կնոջը՝ հիմնականում կրծքին եւ պարանոցին։
Կնոջն սպանելուց հետո ամուսինը երեխաների հետ գնացել եւ ներկայացել է ոստիկանություն։
Հարեւանները նշել են, թե ամուսնանալուց ի վեր երիտասարդ աղջիկը մշտապես ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից։


























