Հուլիսի 27-ին  Վանաձորում կայանալու է այս տարվա հերթական աշխատանքային տոնավաճառը: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Վանաձորի գրասենյակի տնօրեն Արա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս տարի տոնավաճառին կմասնակվցեն բանկային եւ ապահովագրական համակարգի գործատուներ, ուսումնական հաստատություններ, սպասարկման եւ այլ ոլորտի կազմակերպություններ: Նպատակը մեկն է` խթանել գործատու-աշխատանք փնտրող հարաբերություններին:

Նախորդ տարի կայացած աշխատանքի գտոնավաճառի ընթացքում աշխատանքի է տեզավորվել 27 քաղաքացի` 2000 աշխատանք փնտրողներից:

Զբաղվածության պետական ծառայության տվյալներով 2012թ-ի հուլիսի մեկի դրությամբ, Վանաձորում գրանցված է  5038 գործազուրկ: Նախորդ տարվա նույն ժամանակատվածի 5172-ի փոխարեն: