Հայաստանի Վայոց ձորի մարզպետարանը նպատակահարմար է գտնում լուծարել մարզային ենթակայության «Վայոց ձոր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը: Այդ ընկերության հիմնական առաքելությունը «Վայոց ձոր» պաշտոնաթերթի լույս ընծայումն է:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգ է մտցրել ընկերության լուծարման թույլտվության հարցը:

Նշենք, որ ընկերության լուծարման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարությանը եւ պետական գույքի կառավարման վարչությանը, որոնք իրականացրել են պետական չգործող կազմակերպությունների գույքագրոմ: Սկզբնական շրջանում Վայոց Ձորի մարզպետարանն ընդդիմացել է «Վայոց Ձոր» ընկերության լուծարմանը, սակայն այնուհետ մոտեցումները փոխվել են: