Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանը (նշանակվել է այդ պաշտոնոմ հունիսի 22-ին) որոշել է փոխել մարզային չինովնիկների իմիջը: Ըստ NEWS.am-ի աղբյուրների` մարզպետն ինքն է առաջինը հրաժարվել իր ծառայողական մեքենայի մգեցված ապակիներից, ինչպես նաեւ կանոնավոր գցում է ամրագոտին, ինչը շփոթություն է առաջացրել տեղի բարձաստիճան չինովնիկների եւ ուժային կառույցների ղեկավարների շրջանում:

Նրանցից շատերը մտմտում են ընդօրինակել մարզպետի փորձը, սակայն հոգեբանորեն դեռեւս պատրաստ չեն դրան:

Ավելին` Է. Ղազարյանն իր ենթակայության տակ գտնվող չինովնիկներին 1 ամիս ժամանակ է տվել` հրաժարվել մգեցված ապակիներից, բոլոր մեքենաներն ապահովագրել, ու երթեւեկել ամրագոտիներով: