Ակտիվ եւ պասիվ հանգիստը պետք է զուգակցվեն: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը խորհուրդներ տալով այն մասին, թե ինչպես կազմակերպել ամառային հանգիստը, հոգեբանական եւ առողջական խնդիրներից խուսափելու համար:
Հոգեբանի խոսքով, պետք չէ հանգստի ընթացքում միաժամանակ աշխատանքով զբաղվել: Իսկ շատ երկար հանգիստը մարդուն կարող է աշխատանքային հունից հանել:Հետեւաբար առաջարկեց 30 օրյա հանգիստը բաշխել ամբողջ տարվա մեջ: Իսկ, եթե դա հնարավոր չէ, առաջարկեց հանգիստը կազմակերպել տանից դուրս պայմաններում:
«Միեւնույնն է աշխատանքային առաջին շաբաթը դժվար է անցնում հանգստից հետո: Երկար հանգստի համար բավական է երկու շաբաթը, իսկ ամենակարճը 4 օրն է ուժերը վերականգնելու համար»,- ասաց հոգեբանը:



























