NEWS.am-ի տեղեկություններով  երեկ` օգոստոսի 13-ին հայտնաբերվել եւ կալանավորվել է դեռեւս 1 տարի առաջ Մանթաշյան 8 շենքի 17 բնակարանից տաբատ գողացած Ս.Ս-ն, ով գողացված տաբատի գրապանից 166 հազար դրամ գումար էր հափշտակել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Ս.Ս-ն դեռեւս 1 տարի առաջ էր նույն հասցեի բնակիչ 46-ամյա Ս.Ս-ի տաբատը գումարի հետ միասին գողացել: Սակայն տուժողը գողության մասին հաղորդում չէր տվել: Բայցեւայնպես, Ս.Ս-ից բացի նրանից շատերն են տուժել եւ դիմել ոստիկանություն: Արդյունքում Շենգավիթի ոստիկանության բաժնում գողության փաստով տրված հաղորդումների քննությունը պարզել է, որ մի շարք գողությունների համահեղինակը արդեն  կալանավորված Ս.Ս-ն է: