Ընթացիկ ուսումնական տարվանից Արցախի պետական համալսարանում գործում է օտար լեզուների ուսուցման կենտրոն, որում ուսանողները հնարավորություն ունեն սովորել անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն՝ ժամանակակից տեխնոլոգիաներով:

Կենտրոնը հագեցած է 9 համակարգիչներով, ժամանակակից սկավառակներով լեզուներ սովորելու համար: Դրանք բուհին է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Օրերս հիմնադրամը ԱՊՀ-ին է նվիրել եւս 6 համակարգիչ եւ տպող սարք:

Հիմնադրամի միջոցներով փոխվել է նաեւ բուհի գլխավոր մասնաշենքի տանիքը: Հիմնադրամն օգնել է նաեւ 100 կարիքավոր ուսանողների՝ ուսման վարձը վճարելու հարցում: