Ճիշտ չէ ղարաբաղյան հարցը կապել հայ-թուրքական երկխոսության հետ։ Այս մասին հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այս երկու գործընթացները փոխկապակցված չեն։ Այո, Ռուսաստանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն այս ֆոնի վրա այլ արհեստական պահանջների առաջքաշումը տեղին չէ»,- հայտարարել է Լավրովը։
Լրագրողներից մեկի հարցին, թե կարո՞ղ է Ռուսաստանն իր էներգետիկ շահերը վեր դասել ԼՂՀ ժողովրդի՝ արյան գնով ձեռք բերված ինքնորոշման իրավունքից, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է. «Չի կարող»։
Լավրովը նաեւ նշել է, որ Հայաստան կատարած իր այցը ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի հետ։ Նրա խոսքով Հայաստան գալու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ մեկ ամիս առաջ։




























