Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 14-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը և հայտնել դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանք առանձնացրել են մի շարք հեռանկարային ոլորտներ ՀՀ ԱԺ մասնագիտական և տեխնիկական կարողությունները զարգացնելու նպատակով նոր ծրագրեր մշակելու և իրագործելու համար:

Հանդիպմանը նաև մասնակցել է Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը: