Ինչ էլ ասենք, անուամենայնիվ Բաքուն այդպես էլ չկարողացավ ներել Միացյալ Նահանգներին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին սկիզբ տալու, ինչպես նաեւ այդ գործընթացն առանց նախապայմանների իրականացնելու Վաշինգտոնի կոչերի համար։ Վերջին ամիսներին Ադրբեջանում սպասում են հարմար առիթի, որպեսզի հոխորտան ԱՄՆ-ի վրա, ընդ որում, պետության քարոզչամեքենան սկսում է ավելի ցավագին ընդունել տեղի ունեցող իրադարձությունները։

Անցած տարվա դեկտեմբերի վերջին ադբեջանական բոլոր գլխավոր լրատվամիջոցները դատապարտում էին ԱՄՆ-ին, որ վերջինս որոշեց հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակալից ֆինանսական աջակցություն տալ։ Բնականաբար, ոչնչի չհասնելով, Բաքվում նոր ուտելիք էին փնտրում պետական քարոզչամեքենայի հոշոտման համար եւ այն գտան ԱՄՆ-ի «Freedom House» իրավապաշտպանական կազմակերպության տեսքով, որը վերջերս ներկայացրել է իր հերթական զեկույցը։

Բանն այն է, որ զեկույցում խոսքի ազատության եւ ժողովրդավարության տեսանկյունից Ադրբեջանը գնահատվել է ոչ ազատ պետություն, իսկ Հայաստանը՝ մասնակի ազատ։ Սա բավական էր, որ Բաքվում սկսեին պատմել «սարսափելի պատմություններ» «Freedom House»ի իրավասությունների եւ նախասիրությունների մասին, ով համարձակվել է կասկածի տակ դնել Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությունը «ժողովրդավարական եւ բարգավաճող» Ադրբեջան կառուցելու գործում։

Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության դիամակազերծման գործը Բաքվում այս անգամ հանձնարարվել է նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվական ապահովման բաժնի պատասխանատու Էլնոր Ասլանովին, ով սկսեց պատմել ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ իշխանությունների ունեցած անկեղծ հոգատարության մասին։ Անշուշտ ոչ մի խոսք չասվեց այն մասին, թե ի՞նչ կերպ է դրսեւորվում այդ հոգատարությունը։ Դե Ասլանովը հո չի պատմելու նախագահի աշխատակազմի բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին, ինչը Ադրբեջանին հավասարեցնում է հետամնաց Ուզբեկստանին եւ Թուքմենստանին, կամ թե չէ հասարակության առկայության մասին, որը առաջի հերթին «երդվում է իր առաջնորդին»՝ Հեյդար Ալիեւին եւ նրա տղային Իլհամին։ Ասլանովը նաեւ ոչինչ չասաց ձերբակալված լրագրողների մասին, ովքեր իրենց կյանքի տասնյակ տարիներն անցկացնում են բանտերում։

Սակայն Ադրբեջանի քարոզարշավը «Freedom House»-ի հանդեպ ակնհայտորեն շատ անիմաստ է։ Միայն հիվանդ երեւակայության ունեցողը կարող էր ասել, որ այս կազմակերպությունը զբաղվում է հայկական շահերի լոբբինգով. հայերի հիշողություններում շատ թարմ են նրա բացասական գնահատականները Հայաստանի իշխանությունների գործունեության վերաբերյալ՝ 2008 թվականի ընթացքում։ Իսկ եթե Ադրբեջանում ավելի վատ է, ապա պետք է զբաղվել կարգավորման աշխատանքներով եւ ոչ թե նոր հիստերիա բարձրանել։

Իվան Ղարիբյան