Այսօր` հունվարի 15-ին ժամը 12-ին, Հեռուստատեության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) քննարկվելու է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի դեկտեմբերի 28-ի դիմում-բողոքը` Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի պահանջների կատարումը չապահովելու մասին:

Ռուբեն Թորոսյանը նշում է, որ "ոչ մի հեռուստաընկերություն, այդ թվում՝ «Հ1»-ը չի կատարել ԸՕ 20-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների պահանջներն։ Հեռուստաընկերությունը իր լրատվական հաղորդումներում չի անդրադարձել թիվ 10-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության ԱԺ պատգամավորության բոլոր թեկնածուների կողմից իրականացվող միջոցառումներին (տե'ս ԸՕ 118-րդ հոդվածի 2-րդ և 113-րդ 1-ին կետերով սահմանված պահանջները): Բացի այդ, ըստ նրա, հեռուսատաընկերությունների կողմից չի կատարվել նաև Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը` այն է` չի հրապարակվել վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: