Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մոտ ժամանակներս կստեղծի համատեղ խաղաղապահ ուժեր։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլյա Բորդյուժան։

«ՀԱՊԿ-ը պատրաստ է մասնակցել ՄԱԿ-ի միջազգային կայունության հաստատմանը եւ անվտանգության կառոցվածքային կատարելագործմանն ուղղված միջոցառումներին՝ հատկապես՝ եվրասիական տարածքում»,-հայտարարել է նա՝ նշելով, որ Կազմակերպությունը մեծ ներդրում ունի իր պատասխանատվության տակ գտնվող շրջանների անվտանգության ապահովման գործում։

Բորդյուժան նաեւ հիշեցրեց, որ վերջին ժամանակներս կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել ստեղծել ՀԱՊԿ-ի արդյունավետ հակաճգնաժամային պոտենցիալ։ Դրա համար, գլխավոր քարտուղարի խոսքով, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից կազմավորվել են արագ արձագանքման համատեղ ուժեր։ «Գործնական իրականացման վերջին փուլում է գտնվում ՀԱՊԿ-ի կոլեկտիվ խաղաղապահ ուժերի ստեղծման հարցը։ Միջկառավարական արձանագրություններն արդեն վավերացվել են անդամ-երկրների ճնշող մեծամասնության կողմից»,- նշեց Բորդյուժան։

Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՊԿ-ը կարող է իրականացնել խաղարարար միջոցառումներ ինչպես ինքնուրույն, այնպես էլ մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով իրականացվող միջոցառումներում։