Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների հարցը մշտապես պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտոնում, բայց միեւնույն ժամանակ այդ հարցը չպետք է նաեւ ֆետիշացվի։ Այս մասին Ադրբեջանում հայերի ջարդերի 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Մենք պետք է փախստականների հարցը ուշադրության կենտրոնում պահենք, բայց միեւնույն ժամանակ չպետք է կորցնենք համարժեք մտածելու կարողությունը, ինչը կատարվում է Ադրբեջանում».- հայտարարեց Հարությունյանը։

Նա նաեւ նշեց, որ ջարդերի հետեւանքով ոչնչացավ Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքը եւ տեղահանվեց ավելի քան 600 հազար հայ։