Հայաստանի տարածքն ընտանիքի հետ լքած եւ Նախիջեւան փախած սահմանախախտը Հայաստանում կասկածվում է սպանություն կատարելու մեջ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածից Հայաստանի քաղաքացի Եղիշե Պետրոսի Գեւորգյանը, քողարկվելով կնոջ եւ երեք անչափահաս երեխաների թիկունքում, վտանգելով նրանց կյանքը, «Երազ» մակնիշի ավտոմեքենայով հատելով սահմանը՝ անցել էր Նախիջեւանի տարածք:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղիշե Պետրոսի Գեւորգյանը կասկածվում է եւս մեկ հանցագործության մեջ` կողոպուտ սպանության ելքով:

Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսի Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության եւ այլ հանցանքների համար: