«Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ակնհայտ ապօրինի դատավճիռ է կայացրել „Հայկական ժամանակ“ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ես դա անբարոյականություն են գնահատում»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց է Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճիռը՝ 7 տարվա ազատազրկում:
«Այն, որ Հայաստանում արդարադատությունը վաղուց գոյություն չուներ, հասկանալի էր, բայց նման դատավճռի կայացումը, ես անբարոյականություն եմ գնահատում: դատավորը, փաստորեն, ավելացրեց մեղադրողների պահանջած պատժամասը»: Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը",- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում էր քր.օր.-ի 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) հոդվածներով, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին հարվածել է մի ոստիկանի, իսկ 2008թ. մարտի 1-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ Մյասնիկյանի արձանի մոտ: Մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, ընդ որում 2 տարի 316-1 հոդվածով, 6 տարի՝ 225-1 հոդվածով: Դատավորը Փաշինյանին արդարացրել է 316-1 հոդվածով, իսկ 225-ով դատապարտել 7 տարվա ազատազրկման:




























