ԱՊՀ-ում իր նախագահության ժամանակ Ռուսաստանն առաջարկելու է Համագործակցության երկրներին՝ կողմնորոշվել կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ: Այդ մասին հունվարի 20-ին Ղըրղզստանի վարչապետի հետ հանդիպմանը Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Ռուսաստանն իր նախագահության շրջանակներում անհրաժեշտ է համարում ԱՊՀ բոլոր երկրների, եւ առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի հետ կողմնորոշվել ԱՊՀ ապագա զարգացման կապակցությամբ՝ այն ուղղություններով, որոնք ընդհանուր են մեզ համար»,- ասել է Շուվալովը:
Ինչպես նշել է փոխվարչապետը, ԱՊՀ շրջանակներում բազում փաստաթղթեր են ընդունվում, բայց հաճախ մասնակիցներն ընդունում են դրանք վերապահումներով կամ ընդհանրապես չեն ընդունում:
Ղըրղզստանի վարչապետ Դանիյար Ուսենովն իր հերթին նշել է, որ անցել է այն ժամանակը, երբ ԱՊՀ-ն ծառայում էր հետխորհրդային երկրների քաղաքակիրթ բաժանման համար, եւ այժմ պետք է դառնա մասնակից երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության գործիք:




























