Ռուսաստանի գրողների միության միջազգային «Կայսերական մշակույթ» դափնեկիր է դարձել հայտնի պոետ, Սոչի քաղաքի Լազարեւյան շրջանի մշակույթի բաժնի ղեկավար Գրիգոր Մազլումյանը:
Պարգեւի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 19-ին:
Մազլումյանը հատուկ պատվոգիրը ստացել է ռուսաստանցի ճանաչված գրող Վալենտին Ռասպուտինի ձեռքից:
Գրիգոր Մազլումյանը Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների միության անդամ է: Նրա ստեղծագործությունների «Երգ Համշենի մասին» ժողովածուն, որ հրատարակվել է ռուսերեն եւ հայերեն լեզուներով, արժանացել է «Տարվա գիրք» պարգեւին:
Հարկ է նշել, որ «Կայսերական մշակույթ» պարգեւը ժամանակին ստացել են նկարիչ Իլյա Գլազունովը, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը եւ ռուսական մշակույթի այլ ճանաչված դեմքեր:




























