Բյուջեի վերահսկողության արդյունքում նախորդ տարում արձանագրվել են 2 մլրդ 431,7 մլն դրամի ֆինանսական խախտումներ։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության 2009 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունում։ Ըստ դրա՝ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, իրականացվել է 143 ստուգում։ Արձանագրված 2 մլրդ 431,7 մլն դրամի տարաբնույթ ֆինանսական խախտումներից 1 մլրդ 737,7 մլն դրամը ենթակա է վերականգնման։
Հաշվետվության համաձայն՝ նշված գումարից 706,7 մլն դրամն արդեն վերականգնվել է։



























