Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների հանձնաժողովի նիստում հունվարի 20-ին ներկայացվելու է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի մոնիտորինգային խմբի զեկույցը Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ:
Զեկույցը հիմնականում կրում է տեղեկատվական բնույթ եւ եզրակացություններ են արվում հանդիպումների արդյունքների մասին: Երկու երկրներում որոշակի առաջընթացի վերաբերյալ դիտարկումից բացի զեկույցում որոշակի խորհուրդներ են տրված կարեւոր ոլորտներում բարեփոխումների շարունակման վերաբերյալ:
Զեկույցի առանձին կետ նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը:
Հիշեցնենք, որ մոնիտորինգային խմբի անդամները երկու երկրներում եղել են 2009թ. նոյեմբերի 20-25-ը:




























