Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը Հունաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Աթենքի եւ համայնք Հելլադայի արքեպիսկոպոս Հերոնիմոս 2-ի հետ: Այդ մասին հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Հերոնիմոս 2-րդը բարձր է գնահատել եւ ընդգծել Արամ 1-ինի դերը էկումենիկ շարժման մեջ, նաեւ հայ ժողովրդի կամքը, որ թույլ է տվել նրան վերածնվել Հայոց ցեղասպանությունից հետո:

Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է նաեւ հայ համայնքի ավանդը երկրի զարգացման գործում:

Արամ 1–ինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ հույս հայտնել, որ արեւմտյան եւ արեւելյան օրթոդոքս եկեղեցիների միջեւ երկխոսությունը կշարունակվի՝ նկատելով, որ դա կարեւոր է արդարության եւ մարդու իրավունքների իրացման համար: Հիշեցնենք, որ օրերս Արամ 1-ինը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ: