Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հայտարարության վերաբերյալ, որտեղ նա չի բացառել իր հանրապետական դառնալու հավանականությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է. «Դա յուրաքանչյուր մարդու անձնական որոշման հարցն է, ես այստեղ մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»: Իսկ երբ լրագրողները հիշեցրել են, որ Ա. Գեւորգյանն արմատներով ավելի մոտ է գտնվում ԲՀԿ-ին եւ սերտ առնչություններ է ունեցել ԲՀԿ-ի հետ, Խ. Գալստյանն արձագանքել է. «Ես այդ արմատները չեմ տեսնում։ Մամուլում արծարծվեց տեսակետ, թե Արմեն Գեւորգյանը ժամանակին ԲՀԿ-ի համամասնական ընտրացուցակում է եղել. այդպիսի բան չկա։ Արմեն Գեւորգյանը վերջին 10 տարիներին Հայաստանի պետական կառավարման համակարգում առանցքային դերակատարում է ունեցել, եւ ինքն է որոշում, թե որ կուսակցությունն է իր գաղափարախոսությամբ իրեն ավելի մոտ»։

Հիշեցնենք, որ օրերս փոխվարչապետը չի բացառել, որ ինքը կարող է հետեւել վարչապետի օրինակին եւ դառնալ ՀՀԿ-ի անդամ: