Երեկ Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է` իմացե՞լ է ինքը, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, «բուտերբրոդներ» է տվել: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. «Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ` ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել` իրենք թող ասեն: Այնտեղ ոչ մի ֆինանսավորման հարց չկար էլ: Իսկ միասնական շտաբի գաղափարը մենք արծարծում ենք 2002-ից»»,- մեջբերում է «Առավոտը»: