2010թ. հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 3 հազար 751 մարդ (3 հազար 690՝ 2008թ. դրությամբ):

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատուրյանը:

Նրանց մեծ մասը՝ 92,5 տոկոսը կամ 3 հազար 470 մարդ, կանայք են: Գործազրկության մակարդակը 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 5,5 տոկոս, որը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 0,1 տոկոս:

Նախարարը նշել է նաեւ, որ ճգնաժամը չի խանգարել երկրում ավելի քան 1500 նոր աշխատատեղեր բացելուն, աշխատանքի է տեղավորվել 165 մարդ, նրանցից 142-ը՝ գործազուրկներ: Գործազուրկների համար կազմակերպվել են մասնագիտական ուսուցման դասընթացներ՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու համար:

Նարինե Ասծատուրյանը նշել է, որ 2009թ. քաղաքացիներից ստացել է 40 դիմում-բողոք, որոնք վերաբերվել են աշխատանքային օրենսդրությանն ու այլ իրավական ակտերի: