«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նախօրեին նամակով դիմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` եւ նրանց ուշադրությունը հրավիրել հայերի հանդեպ տարբեր տարիներին Ադրբեջանի իրականացրած ջարդերի եւ շարունակվող նույն քաղաքականության վրա: «Յուրաքանչյուր ոք, ով զբաղվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների կազմմամբ, թող պարզ գիտակցի, որ թողնել ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում նշանակում է ծնել նոր ցեղասպանություն, քանի որ Ադրբեջանի քաղաքացի դառնալուն պես ցանկացած հայի ապահովությունն ու կյանքը վտանգված են»,- ասել է Մարտիրոսյանը: