Վրաստանը հունվարի 22-ին լքում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը։

Վրացական պատվիրակությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին չի մասնակցել 2008-ի օգոստոսից։ Վրաստանի հետ աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը խորհրդարանն ընդունել է 2008թ. օգոստոսի 14-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ից Վրաստանը դադարեցրել էր իր անդամակցությունն ԱՊՀ-ին, սակայն չէր հրաժարվել կազմակերպության շրջանակներում կնքած մի շարք տնտեսական համաձայնագրերից։

ԱՊՀ կազմից դուրս գալու աշխատանքները Վրաստանն սկսել էր դեռեւս 2008թ. օգոստոսի 12-ից, երբ ի նշան բողոքի եւ «ռուսական կողմի գործողությունների»՝ այդպես հայտարարել էր երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։