Մոսկվան ակտիվորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երկխոսությանը: Այդ մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումը կշարունակի այն երկխոսությունը, որ ընթացել է Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ՝ անցած տարի: «Երկխոսությունը բավական ակտիվ էր, այն տպավորիչ ճեղքման չհանգեցրեց, բայց բացարձակապես ամրապնդել է երկու առաջնորդների միջեւ հարաբերությունները, թույլ տվեց նրանց խորը մտնել այն հարցերի մեջ, որ լուծելու են: Եւ մենք ակտիվորեն աջակցում ենք այդ երկխոսությանը»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՌԻԱ-Նովոստին:




























