Բոլոր լուրջ գիտնականները ազգերի ինքորոշման, տարածքային ամբողջականության եւ միջազգային այլ իրավունքներ դիտարկում են իբրեւ համարժեք սկզբունքներ։Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Տարածքային ինքորոշման սկզբունքի համատեքստում ազգերի ինքնորոշման սկզբունքը սահմանելու փորձ արվել է միայն մեկ անգամ, 1970 թվականին՝ ՄԱԿ-ի ընդունած հռչակագրով»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսպես մեկնաբանեց այդ հռչակագրի բովանդակությունը. " Ես չեմ պատրաստվում բառացիորեն մեջբերել այդ փաստաթղթի բովանդակությունը, սակայն իմաստն այն է, որ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը իշխանություններին վրա պարտականություն է դնում ապահովել նաեւ այն ազգերի ինքնորոշման իրավունքը, որոնք ապրում են այդ տարածաշրջանում եւ եղած բոլոր խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով։
Լավրովի խոսքով կան պետություններ, որոնք այդ սկզբունքն ապահովելու համար կիրառում են բիրտ ռազմական ուժ՝ ասելով, թե տարածքային ամբողջականության իրավունքը հարցականի տակ է դրված. «Ի դեպ, նախ եւ առաջ դա վերաբերվում է Միխայիլ Սահակաշվիլի՝ Վրաստանի տարածաշրջանում բնակվող ազգերի նկատմամբ իրականացած գործողություններին եւ նրան, թե ինչպես նա փորձեց լուծել ազգերի ինքորոշման խնդիրը։ Այդ պատճառով իմ պատասխանը պարզ է. այս սկզբունքներից մեկը չի կարող գերակա լինել մյուսից։ Նրանք միջազգային իրավունքում համարժեք նշանակությու ունեն»- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։




























