Հայաստանի կառավարությունում ամփոփվել են նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների հաշվետվությունները: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 26-ին վարչապետին իրենց հաշվետվություններ են ներկայացրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները: Նրանք ներկայացրել են նաեւ 2009 թվականի իրենց աշխատանքային բացթողումներն ու թերացումները, որոնք նախատեսում են լուծել 2010 թվականին:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























