2010թ. Հայաստանում արժույթի գնի տատանումներ չեն լինի: Այդ մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, դա չի լինի, քանի որ երկրում դրամային զանգվածի նվազում է նկատվում: Նա նշել է, որ ԿԲ-ն վաճառում է դոլարը եւ շուկայից դրամ հավաքում:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, դոլարի գինը կաճի եւ կհասնի 400 դրամի մեկ դոլարի համար:



























