Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Լոնդոն եւ Օսլո:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 28-ին Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մեծ Բրիտանիա:
Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո:




























