ՀՀ ՊՆ թիվ  N զորամասի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարը խստապահանջ պետի տպավորություն թողնելու, առանց թույլտվության շարքից դուրս գալու  համար փայտյա ազդանշանային դրոշակով հարվածել է վերջինիս գլխին: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:  30-ամյա Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ  N զորամասի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, խստապահանջ պետի տպավորություն թողնելու, անձնակազմի շրջանում իր գերկայունությունն ամրապնդելու, սեփական անձի գերկայունությունը ընդգծելու անձնական շահագրգռվածությունից ելնելով առանց թույլտվության շարքից դուրս գալու եւ գումարտակ գնալու համար բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Գ.Գ-ի նկատմամբ: Վերջինիս  պատճառել է էական վնաս, այն է` փայտյա ազդանշանային դրոշակով հարվածել է վերջինիս գլխին:

Քրեական գործ է հարուցվել  375 հոդվածի 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել հունվարի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: