Կարմիր Բլուր գերեզմանատանը 41-ամյա Ռ.Գ-ն ծեծել եւ թալանել է գերեզմանատանը գտնվող քաղաքացիներից մեկին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
41-ամյա Ռ. Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի Կարմիր Բլուր գերեզմանատանը բռունցքով եւ գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրի քաղաքի բնակիչ Դ. Գ-ին: Ավելին` այդ եղանակով, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է 90 հազար ՀՀ դրամ գումար` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Քրեական գործ է հարուցվել 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























