Հայաստանի Հանարպետության կառավարությունը 500 մլն դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ 2013 թ. առաջին կիսամյակում բնակարանների գնման նպատակով: Որոշումն ընդունվել է հունվարի 16-ի նիստում:
Գումարները հատկացվելու են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: 142 մլն դրամը կտրվի ԱԱԾ-ին, 260 մլն դրամը՝ ոստիկանությանը, 96 մլն դրամ՝ ԱԱԾ-ի պետական պահպանման ծառայությանը:




























