«Հրապարակը» գրում է, թե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՀԱԿ-ն առողջացնելու ծրագիր ուներ եւ երեկ պատրաստվում էր ՀԱԿ քաղխորհրդի նիստում պահանջել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հրաժարականը:
Սակայն երեկ նա չի ներկայացել ՀԱԿ քաղխորհրդի նիստին՝ պատճառաբանելով, թե իր առաջարկը ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների հետ առանձին-առանձին քննարկելուց հետո միայն կներկայացնի քաղխորհրդին:
Իրականում, մեր տեղեկություններով, Մակեյանն իր առաջարկի վերաբերյալ կոնսենսուս չունի սեփական կուսակցությունում, քանի որ ոմանք գտնվում են Զուրաբյանի ազդեցության տակ, ավելին՝ իր կուսակիցները սպառնացել են, որ այդ դեպքում կլքեն կուսակցությունը:




























