ՊՆ-ում նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ աչքի է ընկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա առավել քան անտրամադիր էր եղել եւ մյուս պաշտոնյաների հետ գրեթե չի շփվել։ Բավական սառն է եղել նաեւ Ս. Սարգսյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, նրանք գրեթե խոսք չեն փոխանակել:
Ենթադրվում է, որ Տ. Սարգսյանը նեղսրտած է այն փաստից, որ իրեն այդպես էլ չեն ընդգրկել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում` պետի տեղակալի մակարդակով: Ու նա մտավախություն ունի, որ առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին»,- գրում է «Ժողովուրդը»:



























