Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«ԱԺ կայքի համաձայն՝ օրակարգում ընթացիկ հարցերի հետ միասին քննարկվելու է նաեւ մի նոր հարց՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» 2 օր առաջ ներկայացրած դիմումը, որը վերաբերում է «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը։ Ըստ դիմումի՝ պատգամավորը, լինելով նաեւ «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն։
Էթիկայի հանձնաժողի վարույթում է նաեւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումը՝ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու հայտնի դեպքի վերաբերյալ...»,- գրում է «Ժամանակը»։



























