Հունվարի 17-ին, ժամը 09.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն,Շաղիկ, դժվարանցանելի` Հայկասար,Տուֆաշեն, Հայրենյաց միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























