Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանը այսօր` հունվարի 17-ին ժամը 11:00-ին, կհանդիպեն ընկերության գլխավոր գրասենյակում` ք. Երեւան, Սայաթ-Նովա 40/1 հասցեում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ucom ընկերությունից:

Հանդիպման ժամանակ նախարարը կծանոթանա ընկերության նորարարական ծառայություններին եւ աշխատանքային գործընթացին:

Կքննարկվեն ՀՀ դպրոցներին «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրվող ինտերնետային ծառայության արագության հարցերը:

Նշենք, որ Ucom ընկերությունը ՀՀ տարածքի բոլոր դպրոցների ինտերնետ մատակարարն է, 2013թ.-ին Ucom ընկերությունը սեփական նախաձեռնությամբ բարձրացնում է դպրոցների ինտերնետ հասանելիության արագությունները:

ՀՀ կրթական ցանցում ներգրավված են 1422 դպրոցներ` իրենց կապի սարքավորումներով, տեղային համակարգչային ցանցերով եւ ավելի քան 16.000 համակարգիչներով: Դպրոցները ապահովված են Ucom-ի մինչեւ 2 Մբթ/վ ինտերնետով: Այսուհետ Երեւան քաղաքի բոլոր դպրոցները Ucom-ի նախաձեռնությամբ կունենան մինչեւ 20 Մբթ/վ ինտերնետ: