Հունվարի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում,Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատարի շրջվելու հետեւանքով Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված կապիտան Հուսիկ Ստեփանյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, միջին ծանրության է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հուսիկ Ստեփանյանը կոտրվածքներ, սալջարդեր է ստացել:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում,Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատար էր շրջվել:  Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ավտովթարը տեղի է ունեցել դիմացի մեքենայից խուսափելու պատճառով, մեքենան գլորվել է ձորը: Մեքենայի մեջ երկու զինծառայող է եղել, երկուսն էլ Վայքի զորամասից: Նրանք են կապիտան Հուսիկ Ստեփանյանը եւ պայմանագրային զինծառայող Արթուր Գեւորգյանը: Արթուր Գեւորգյանը մահացել է, իսկ Հուսիկ Ստեփանյանը վնասվածքներ է ստացել: