Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է զինամթերք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Հայտնաբերված «Ալազան-2M» տեսակի 4 հրթիռը եւ «ՇՏ 0832Դ» տեսակի ականանետի 1 փամփուշտը տեղափոխվել է ՀՀ ՊՆ զորամաս:




























