Հունվարի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սեւան քաղաքի երեք  բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 15-ին, ժամը 19.00-ից  20.00-ն ընկած ժամանակահատվածում, պահածոյացված շպրոտ ձուկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածո օգտագործելու հետեւանքով:

Կատարվում է նախաքննություն: