Այսօրվա քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի, նրա ճակատագրի, ապագայի հետ որեւէ կապ չունեն, այլ ուղղված են նրան, որ մի խումը մյուսի ձեռքից մի քիչ ավել պոկի եւ իրեն ավելի հաջողակ դարձնի:Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Լրագրողի հարցին, թե ըստ նրա նախագահական ընտրությունները մրցակցային են, թե ոչ, Մանուչարյանը  պատասխանեց, որ այսօրվա աշխարհում ընտրություն չկա: «Լավագույն ձեւով այս համակարգը ինձ բացատրել են Բուտիրկայի բանտում: Այդ տղաները ինձ անկեղծ բացատրեցին համակարգը, երբ ես հայտնվեցի բանտում: Ըստ նրանց, Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայից: Առաջին կատեգորիան ռուսերեն «բիդլո»-ն է` հայերեն լծան եզը, որը ժողովրդական այն հատվածն է, որը իր քրտինքով պետք է աշխատի եւ բարիքներ ստեղծի: Երկրորդ կատեգորիան «լոխ»-երն են, օլիգարխները, պետական գործիչներ եւ այլն, որոնց խնդիրն է կողոպտել այդ բիդլոյին եւ կենտրոնցնել իրենց ձեռքում այդ փողը: Իսկ երրորդ կատեգորիան մարդիկ են ` բանտախցում գտնվող գողերը, մարդասպանները, ավազակները: Նրանք էլ այդ հարստությունը պետք է վերցնեն եւ վայելեն»,- պարզաբանեց Աշոտ Մանուչարյանը:

«Հայկական լոխերը մի բանով  են  տարբերվում, նրանց ամեն մեկի մեջ քնած է ամբողջագետը»,- նշեց Աշոտ Մանուչարյանը: Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին` նա ասաց, որ այն ինչ, կա քանդվելու է եւ ստեղծվելու է նոր աշխարհ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am