«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ռուսաստանցի իր մտավորական ընկերոջը տարիներ առաջ դիմել է մի ծրագիր իրականացնելու հարցում, սակայն նրանց ակնարկել են, որ այնտեղ հարցերը Դեդ Հասանն է լուծում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց Աշոտ Մանուչարյանը:
«Կրեմլի կողմից հիմնական գաղափարախոսը, ում խնդրել էինք, որ այդ ծրագրի լոբբինգով զբաղվեր, ասաց` լսեք տղաներ, ես կարող եմ քննարկում կազմակերպել, տպել, գրել եւ այլն եւ այլն: Իսկ, եթե ցանկանում եք հարց լուծել, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա համ մաֆիոզ է, համ էլ ահագին փող ունի: Նա ակնարկեց, որ Կրեմլում նման մարդիկ են կարողանում հարց լուծել»,- պատմեց Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Դեդ Հասանի սպանությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























