ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հունվարի 14-ին ժամը 10.40-ի սահմաններում  համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ տեղափոխված նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Արմենի Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել:

Նշենք, որ  փաստի աթռիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս): Կատարվում է  նախաքննություն:

Մեր տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել Արարատում տեղակայված զորամասում, Մհեր Պետրոսյանը զորակոչվել էր Մեղրիից 2012թ գարնանը: