ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոհար Ենոքյանը եւ  ավելացրեց, որ 5 տարի է` ինչ ղեկավարել է ԲՀԿ կանանց խորհուրդը:

Նրա խոսքով, իր հրաժարականի պատճառը տարիքն է, քանի որ հունվարի 25-ին կդառնա 71 տարեկան:  Դիտարկմանը, թե որոշ տեղեկություններով հրաժարականի պատճառը իր եւ Ռոզա Ծառուկյանի միջեւ  առաջացած տարաձայնություններն են ասաց.«Մեր հարաբերությունները շատ հիանալի են, ոնց որ եղել է  մեր ծանոթության 20  տարիների ընթացքում: Այդպես էլ շարունակվում է: Մենք 20 տարվա մտերիմներ ենք: Ի՞նչ տարաձայնության մասին է  խոսքը»:

Հարցին ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել է, թե առաջարկել են, ասաց.«Ռուսերեն մի հատ լավ խոսք կա` «Ու լյուբապիտնոյ Վարվառի նոսիկ ատառվալի»: Այդ մի բանն էլ մի իմացեք»: