ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 20-ամյա Տ.Հ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աթոռը 2-3 մետր հեռավորությունից նետել է շարքային Վ. Կ-ի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս գլխին: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Տ.Հ-ն անձնական շահագրգռվածությունից ելնելով, անցնելով իր լիազորությունների սահմանները, աթոռը 2-3 մետր հեռավորությունից նետել է շարքային Վ. Կ-ի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս գլխին`պատճառելով ճակատի միջնամասում պատռված վերքի ձեւով, թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնավածք:
Իսկ 41-ամյա Կ. Շ-ն ստանալով Ա. Հ-ի բանավոր զեկույցն այն մասին, որ նույն օրը Տ. Հ-ն աթոռը նետել է Վ. Կ-ի ուղղությամբ, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:
Երկուսին նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























