Երեկ «Հայկական ժամանակ» թերթին տեղեկություններ են հասել, թե Երեւանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը:

«Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ՝ միայն սպառնացել է:

Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել»,- գրում է «Հայկական ժամանակը»: