Երեկ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ վստահված անձանց վկայական տրամադրելու է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի այն շարքային անձանց, ովքեր երբեւէ ղեկավար պաշտոն չեն զբաղեցրել։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Այն հարցը, թե արդյոք տեսականորեն ՀՀԿ անդամները կարո՞ղ են այլ թեկնածուի վստահված անձ լինել, փորձեցինք ճշտել ԱԺ ՀՀԿ նակին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ՀՀԿ անդամն այլ կուսակցության վստահված անձ լինի, որովհետեւ դա քաղաքական իմաստ չունի։ Մի քիչ քաղաքականությունից հասկացող մարդը, լինելով այս կուսակցության մեջ, ուրիշ թեկնածուի վստահված անձ չի կարող  լինել, դա իր կողմից էլ ճիշտ չեմ համարում՝  հանրապետականին իր վստահված անձի վկայական տալը։ Բայց կարող է գտնվեն մարդիկ, որոնց համար կուսակցակայնությունը երկրորդական է ու մարդկային հարաբերություններից ելնելով լինեն նրա վստահված անձը։ Նրանք կարող են դիմում գրել ու կուսակցությունից դուրս գալ։ Եթե նրանք կուսակցության մեջ են, ապա դա բարոյական չէ՝ այլ թեկնածուի վստահված անձ լինելը»,- մեջբերում է «Իրավունքը»։